Վերադառնալ
03.05.2023

Մեկնարկեցին պարեկային ծառայության դասընթացները

Մեկնարկեցին պարեկային ծառայության դասընթացները

   Մայիսի 2-ից Կրթահամալիրում մեկնարկեցին պարեկային ծառայության  վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացները: Քննությունները հաղթահարել և ուսուցման փուլին է հասել 1400 դիմորդից 460-ը:
   Ապագա պարեկները դասընթացներ կանցնեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում։ Դասերը կտևեն հինգ ամիս, որի ընթացքում սովորողներին  կդասավանդվի 24 մոդուլից բաղկացած ուսումնական ծրագիր։  Ուսումնառության վերջին մեկ ամիսը նախատեսված է մասնագիտական պրակտիկայի համար, որից հետո պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարած սովորողները կանցնեն ծառայության։ Հոկտեմբերից Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում կգործի պարեկային ծառայությունը:
   Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն և անփորձանք ծառայություն։