ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
21.10.2026

Հաստատվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի 2026–2030 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը

Հաստատվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի 2026–2030 թվականների  զարգացման ռազմավարական ծրագիրը

    Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը։

 Նիստի ընթացքում Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի ներկայացմամբ խորհուրդը միաձայն հաստատել է Կրթահամալիրի 2026–2030 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա գործողությունների կատարման ժամանակացույցը։

   Խորհուրդը միաձայն հաստատել է նաև Կրթահամալիրի 2026 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի փոփոխությունները։