Մեկնարկեցին պարեկային ծառայության ընդունելության ստուգումները
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման երրորդ հոսքի ընդունելության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունիսի 6-ին մեկնարկեց առաջին՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։
Ընդունելության ստուգմանը ներկա էր ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, ինչպես նաև ընդունող հանձնաժողովի անդամները:
Ընդունելության ստուգումները կիրականացվեն հունիսի 6-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:
Յուրաքանչյուր ստուգումից հետո արդյունքները հասանելի կլինեն հետևյալ հղումով՝ https://www.edupolice.am/patrol/exam.html
Ստուգումները հաջողությամբ հաղթահարած դիմորդները կանցնեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառության։
Մաղթում ենք հաջողություն։