ԵՄ պատվիրակության այցը կրթահամալիր
2020 թվականի փետրվարի 12-ին ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Եվրամիության խորհրդատվական առաքելության ղեկավար Լանչինսկաս Քեստուտիսը, ԵԱՀԿ փորձագետներ Սուսաննա Նալթակյանը և Պաուլիուս Ստրելչյունասը։ Հյուրերին ընդունեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը, քրեական դատավարության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանը, վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Թադևոսյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանությունում նախատեսվող փոփոխությունները, ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը և ուսումնական ծրագրերի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։