Վերադառնալ
02.05.2023

Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները Կրթահամալիրում

Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները Կրթահամալիրում

 

Ապրիլի 27-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին եկել Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները՝ Մալաթիա վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Վ. Եղիազարյանի ուղեկցությամբ:

Դպրոցի աշակերտները եղան Կրթահամալիրի մշակույթի տանը, շրջեցին Կրթահամալիրի տարածքով, ծանոթացան հուշակոթողներին, տեղեկացան Երևանի միլիցիայի մասնագիտական դպրոցից մինչև Կրթահամալիրի կայացման փուլերին՝ սկսած 1966 թվականից:

Առաջատար մասնագետ Դ.Հովսեփյանը պատմեց նաև հայ ժողովրդի անցած ուղին՝ հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը, և այդ ընթացքում ոստիկանության կատարած հայրենանվեր աշխատանքները հանցագործությունների դեմ պայքարում:

Վերջում աշակերտները վառ տպավորություններով հրաժեշտ տվեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրին: