Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտները Կրթահամալիրում
Ապրիլի 6-ին Կրթահամալիրում էին Երևանի թիվ 112 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ Մալաթիա վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Վ. Եղիազարյանի ուղեկցությամբ:
Աշակերտները եղան Կրթահամալիրի մշակույթի տանը, որտեղ առաջատար մասնագետ Լ. Սահակյանը տեղեկացրեց ոստիկանների շրջանում տարվող մշակութային միջոցառումների մասին: Այնուհետև թանգարանի առաջատար մասնագետ Դ.Հովսեփյանը ծանոթացրեց Կրթահամալիրի տարածքին, հուշակոթողներին և լուսաբանեց Երևանի միլիցիայի մասնագիտական դպրոցից մինչև ոստիկանության Կրթահամալիրի կայացման փուլերը՝ սկսած 1966 թվականից:
Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի «Հատուկ պատրաստականություն» կրթաճյուղի ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Է. Մարտիրոսյանը հանգամանորեն տեղեկացրեց ոստիկանների շրջանում տարվող կրակային պատրաստականության մասին՝ ինչը մեծ տպավորություն թողեց աշակերտների վրա:
Նրանք նաև ծանոթացան հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը հայ ժողովրդի անցած ուղուն և այդ ընթացքում հանցագործությունների դեմ պայքարում ոստիկանության կատարած հայրենանվեր աշխատանքներին:
Վերջում աշակերտները շնորհակալություն հայտնեցին, տպավորությունները գրանցեցին պատվավոր հյուրերի գրքում և հրաժեշտ տվեցին Կրթահամալիրին: