Վերադառնալ
29.11.2022

Մթնոլորտը ողողված էր Տերյանով

Մթնոլորտը ողողված էր Տերյանով

    Նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ նշանավոր հայ  բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին նվիրված գրական ցերեկույթը։ Միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի և անվճար ուսուցման սովորողները։ Դահլիճում տիրող տրամադրությունը տերյանական էր. սովորողները յուրովի ասմունքեցին վարպետի ամենահայտնի  բանաստեղծությունները։  

Միջոցառման ավարտին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․  Մուրադյանը շնորհակալագրեր հանձնեց միջոցառման մասնակիցներին, ինչպես նաև  շնորհակալություն  հայտնեց Կրթահամալիրում տերյանական շունչը ստեղծելու և գեղեցիկ մատուցելու համար։

Միջոցառումը կազմակերպել էր Կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի առաջատար մասնագետ Լ․ Սահակյանը։