Վերադառնալ
19.08.2020
Հայտնի են կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի նորընծա սովորողների անունները

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը, որին մասնակցում էր 40 դիմորդ։ Նրանցից միայն 3-ին չհաջողվեց հաղթահարել ստուգման նվազագույն շեմը։
Եվ այսպես․ վերջնարդյունքում 51 դիմորդից մրցութային կարգով միայն 31-ին հաջողվեց համալրել ոստիկանական մեծ ընտանիքը՝ դառնալով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի սովորող։ (Ստուգման արդյունքներ)
Կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է նորընծա սովորողներին՝ մաղթելով մասնագիտական մեծ հաջողություններ։