Նորություններ
ՎերադառնալԵրևանի թիվ 51 հիմնական դպրոցի սաները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
2016 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության վետերանների ուղեկցությամբ թիվ 51 հիմնական դպրոցի սաները հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարինե Կիրակոսյանը, որը ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:
Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Նրանք մոմեր վառեցին կրթահամալիրի մատուռում, խոնարհվեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողների առջև, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Այցելեցին ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը: Բացի այդ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոս Հռիփսիմե Խաչատրյանը թիվ 51 հիմնական դպրոցի աշակերտների հետ խոսեց անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և դրանց պատասխանատվության մասին:
Միջոցառման ավարտին Կ.Կիրակոսյանը և ոստիկանության վետերանները կարևորեցին նման հանդիպումները, որն էլ ավելի կամրապնդի համագործակցությունը ոստիկանության և հանրակրթական դպրոցների միջև՝ ստեղծելով վստահության մթնոլորտ ոստիկանների նկատմամբ: Դպրոցի ներկայացուցիչներին և սաներին հանձնվեցին կրթահամալիրի լոգոյով հուշանվերներ: