Կրթահամալիրի լավագույն դասախոսները գնում են վաստակաշատ հանգստի
Այսօր հանդիսավոր արարողությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ ոստիկանությունում երկարամյա ծառայության համար և կենսաթոշակի անցնելու կապակցությամբ հուշանվեր-ժամացույցով պարգևատրվեցին ոստիկանության ծառայողների կրթության գործում մեծ ավանդ ունեցող երկու դասախոսները՝ Կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վլադիմիր Ավագիմյանը և քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ոստիկանության գնդապետ Ռոստոմ Սարգսյանը։
Պարգևները հանձնեց կրթահամալիրի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը։ Վաստակաշատ հանգստի անցնելու կապակցությամբ շնորավորելով դասախոսներին՝ նա ընդգծեց, որ սա գուցե ամենաերջանիկ պահերից է՝ հավելելով․
Թող նոր մտահղացումները, եռանդը, հաջողություններն ու լավատեսությունը միշտ ուղեկից լինեն Ձեզ։