Նորություններ
ՎերադառնալՈւսումնական կենտրոնի քննություններին ընդառաջ

2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբ էին շտապում կրթահամալիրի ուսումնական կենտրոնի 2018-2019թթ. ուսումնական տարվա առաջին հոսքի դիմորդները:
Փոքր-ինչ հուզված, անհանգիստ, սակայն նրանց հաստատուն քայլերն ուղղորդում էին հանդիպելու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի և քննության հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի ծանոթանային առաջիկա քննությունների կարգին:
Ողջունելով դիմորդներին` Մ. Բաբայանը հաջողություն մաղթեց նրանց առաջիկա քննություններում:
Այնուհետև, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվեց մասնագիտական պիտանելիության համալիր ստուգման և ֆիզիկական պատրաստականության ստուգման կարգը:
Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկները: