Աշխատաժողով` Կրթահամալիրում
Փետրվարի 12-ից Կրթահամալիրի ուսումնական կենտրոնում մեկնարկել է UNICEF-ի կողմից կազմակերպված «Տեղահանված երեխաների և ընտանիքների հետ աշխատելու համար պարեկային ոստիկանության ծառայողների կարողությունների բարձրացում» թեմայով քառօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու են պարեկային ծառայության Արարատի և Արմավիրի մարզերի գումարտակների ընդհանուր թվով 200 ծառայող։
Միջոցառումներն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մանկական զարգացման հիմնադրամի «Ապահով տարածքների և համայնքահեն մեխանիզմների միջոցով տեղահանված երեխաների և նրանց խնամակալների սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է ամբողջական սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում։