Նորություններ

Վերադառնալ
30.10.2017

Կրթահամալիրի սովորողները Գևորգյան ճեմարանում

Կրթահամալիրի սովորողները Գևորգյան ճեմարանում

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամները հյուրընկալվեցին Գևորգյան ճեմարանում:

Այցը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի ուսումնական և արտաքին հարաբերությունների կապերի հանձնաժողովների համատեղ ջանքերով և կրում էր ինչպես ճանաչողական, այնպես էլ ուսուցողական բնույթ:

Գևորգյան ճեմարանում ոստիկանության կրթահամալիրի սովորողների համար անցկացվեց ճանաչողական շրջայց, որի ընթացքում ճեմարանի անդամները մանրամասն պատմեցին իրենց ուսումնառության մասին:

Այնուհետև անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը, ինչպես նաև ներկայացվեց Սրբերի կյանքը:

Կազմակերպվեց նաև այց ճեմարանին կից Ռուբեն Սևակի թանգարան, որտեղ ցուցադրված էին նաև մեծն Այվազովսկու նկարներից մի քանիսը: Կրթահամալիրի սովորողները Գևորգյան ճեմարանից հեռացան անմոռանալի հիշողություններով:

Այցելության ընթացքում Գևորգյան ճեմարանի և ոստիկանության կրթահամալիրի համագործակցությունը շարունակական դարձնելու, ինչպես նաև առաջիկայում ճեմարանի սաների այցը կրթահամալիր կազմակերպելու վերաբերյալ որոշում կայացվեց: