Նորություններ
ՎերադառնալԿայացավ կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը
Սույն թվականի մարտի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի 2018 թվականի երկրորդ կիսամյակի անդրանիկ նիստը: Սովորողների ուսանողական խորհուրդը նպատակ ունի ներկայացնել կրթահամալիրի սովորողների շահերը և հանդիսանում է մշտական հիմունքներով գործող ներկայացուցչական մարմին, որի գործունեությունն ուղղված է սովորողների իրավունքների իրացման ապահովմանը և սոցիալական ակտիվության զարգացմանը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի առաջին նիստում անդամների կողմից առաջադրվեց և քվեարկությամբ ընտրվեց ուսանողական խորհրդի նախագահ, քարտուղար, ինչպես նաև կազմավորվեցին խորհրդի կառուցվածքային մարմիններն ու նշանակվեցին դրանց պատասխանատուները: Ձևավորվեցին ուսանողական խորհրդի ուսումնական, կարգապահական, կազմակերպչական հարցերի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովները:
Այնուհետև՝ ուսանողական խորհրդի նախագահ, ոստիկանության սերժանտ Վաչագան Սուքիասյանը խորհրդի անդամներին ներկայացրեց գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները:
Նիստի ավարտին ուսանողական խորհրդի նախագահն առաջարկեց հանձնաժողովների պատասխանատուներին կազմել համապատասխան աշխատանքային պլաններ և հաջորդ նիստին ներկայացնել անդամների քննարկամանը և հաստատմանը: