Վերադառնալ
21.05.2020

Արտակարգ դրության պայմաններում Կրթահամալիրը շարունակում է իր աշխատանքները

Արտակարգ դրության պայմաններում Կրթահամալիրը շարունակում է իր աշխատանքները

Չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում առցանց (հեռավար) եղանակով շարունակվում են իրականացվել գրեթե բոլոր  ուսումնական գործընթացները։

ՀՀ պարետի որոշումներին համապատասխան՝ Կրթահամալիրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները  սովորողների առցանց ատեստավորումը կազմակերպելու համար։ Բացառություն չէր նաև առցանց ձևաչափով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում մայիսի 20-ին և 21-ին տեղի  ունեցած  նախնական մասնագիտական կրթության  «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման ծրագրով   ամփոփիչ ատեստավորումը։