Վերադառնալ
25.02.2022

Քաղաքավարության այց

Քաղաքավարության այց

   Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել ԱՄՆ  դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին և նույն ծրագրի փորձագետ Մարիցա Հովհաննիսյանը:

Հյուրերին դիմավորեցին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը:

Այցի ընթացքում քննարկվեցին պարեկային ծառայության համար նախատեսված երկրորդ հոսքի դասընթացների գործընթացը և հաջորդ ընդունելության  նախապատրաստական աշխատանքները:

    Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: