Ընտրվել է Կրթահամալիրի ուսանողական խորհրդի նոր նախագահ
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը։ Ուսանողական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ Կրթահամալիրի ճգնաժամային կառավարման և փրկարար ծառայության ուսումնական ստորաբաժանման բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի սովորող Սոնյա Էրիկի Ավակյանը։
Սոնյա Ավակյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որն արժանացավ ներկաների հավանությանը։ Այնուհետև կազմակերպվեց փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով Կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Ս․ Ավակյանը։
Ներկաները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով հաջողություններ, արդյունավետ գործունեություն և նոր ձեռքբերումներ այս պատասխանատու առաքելության իրականացման գործում։
