Նորություններ

Վերադառնալ
18.09.2019

Ուսանողական խորհրդի նիստ

Ուսանողական խորհրդի նիստ

2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի 2019-2020 ուսումնական տարվա առաջին նիստը, որին ներկա էին ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, տնտեսական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Մարգարյանը, կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Խաչատրյանը և ավագ իրավախորհրդատու Էդիկ Հակոբյանը:

Կրթահամալիրի պետը հանդես եկավ բացման խոսքով՝ ուսանողական խորհրդին մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Այնուհետև ուսանողական խորհրդի նախագահ, ոստիկանության սերժանտ Սերգեյ Բադալյանը ներկայացրեց նիստի օրակարգը, և քննարկվեցին օրակարգով նախատեսված բոլոր հարցերը, որից հետո խորհրդի անդամները  հարցեր ուղղեցին Մուշեղ Բաբայանին։

Նիստի ավարտին ուսանողական խորհրդի անդամները կարգապահական հանձնաժողովի նախագահ ընտրեցին Արմեն Մկրտչյանին, իսկ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Լիանա Հարությունյանին։ Հանձնաժողովների կազմերը  համալրվեցին։