Վերադառնալ
22.05.2024

ԱՄՆ գործընկերների այցը Կրթահամալիր

ԱՄՆ գործընկերների այցը Կրթահամալիր

   Մայիսի 21-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) Եվրոպայի և Ասիայի գրասենյակի Եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հավթվանին, ծրագրի մասնագետներ Կարինե Քեշաբյանը և Մարիցա Հովհաննիսյանը։

   Հյուրերին ընդունեցին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը  և Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը։

   Այցելության ընթացքում հյուրերը շրջեցին Կրթահամալիրի տարածքում և ծանոթացան պարեկային ծառայության ուսումնական գործընթացին, հետևեցին դասընթացների տեսական և  գործնական փուլերի իրականացմանը։ Ներկայացվեցին նաև Կրթահամալիրի փորձակայանը և ֆիզիկական պատրաստականության դահլիճները։

   Հանդիպման ընթացքում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվեցին համագործակցության  օրակարգը, ԹՊԻՀ գրասենյակի կողմից ֆինանսավորվող և ԻՍԻԹԱՓ-ի կողմից իրականացվող պարեկային ծառայողների ուսուցումը և հնարավոր հետագա համագործակցության հարցերը։

   Մ․Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ուսումնական գործընթացում ԱՄՆ կառավարության կողմից մշտական աջակցության համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։