Վերադառնալ
02.06.2021

Ուսանողական խորհրդի ամփոփիչ նիստը

Ուսանողական խորհրդի ամփոփիչ նիստը

       2021 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի 2020-2021 ուս․ տարվա երկրորդ կիսամյակի ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա էին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը, Կրթահամալիրի պետի տեղակալ Մ․ Մարկոսյանը։  Բացման խոսքով հանդես եկան կրթահամալիրի պետն ու ուսանողական խորհրդի նախագահը, որից հետո ներկայացվեց նիստի օրակարգը։ Օրակարգը ներառում էր հարցեր ինչպես պետական ատեստավորման քննությունների, այնպես էլ ուսումնական գործընթացի վերաբերյալ։
Նիստի ավարտին Կրթահամալիրի պետ Մ․Բաբայանն ուսանողական խորհրդին շնորհակալական խոսք հայտնեց կատարած արդյունավետ աշխատանքի համար։ Ուսանողական խորհրդի նախագահ Սամվել Հակոբյանը նույնպես  շնորհակալություն հայտնեց Կրթահամալիրի ղեկավար կազմին վստահության և աջակցության, ինչպես նաև ուսանողական խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատանքի և միասին գրանցած արդյունքների համար։