ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն

Հունիսի 4-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն, որին մասնակցեցին ուսանողական խորհրդի բոլոր անդամները։ ՈՒԽ նախագահ վերընտրվեց անվճար կրթաձևի 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Հարություն Հարությունյանը։ Նա ողջունեց ՈւԽ անդամներին, մաղթեց ակտիվ ու արդյունավետ աշխատանք, ներկայացրեց հետագա անելիքներն ու գործողությունների հաջորդականությունը։ Կանոնադրության համաձայն` ՈՒԽ քարտուղար նշանակվեց վճարովի կրթաձևի 3-րդ կուրսի սովորող Մելսիդա Ավետիսյանը։ Այնուհետև ընտրվեցին ՈՒԽ հանձնախմբերն ու նշանակվեցին դրանց նախագահները․ կազմակերպչական հանձնախմբի նախագահ ընտրվեց անվճար կրթաձևի 2-րդ կուրսի սովորող Էդգար Դալլաքյանը, Արտաքին կապերի հանձնախմբի նախագահ ընտրվեց վճարովի կրթաձևի 2-րդ կուրսի սովորող Գայանե Բաբաջանյանը։ Այնուհետև ամփոփելով տարեվերջյան ծրագրերը՝ նիստն ավարտվեց հաջորդ հանդիպմանն առավել ակտիվ ու արդյունավետ ծրագրերի ակնկալիքով։