Վերադառնալ
16.11.2021

Ուսանողական խորհուրդը հաստատեց ընթացիկ գործունեության ծրագիրը

Ուսանողական խորհուրդը հաստատեց ընթացիկ գործունեության ծրագիրը

      Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ուսանողական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում էր ուսանողական խորհրդի գործունեության ծրագրի քննարկման հարցը։ Նիստը տեղի ունեցավ ընդլայնված կազմով, որին մասնակցում էին նաև լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Հայրապետյանը և նույն ամբիոնի դասախոս Ռ․Մուսաելյանը։

Ուսանողական խորհրդի նախագահ, ոստիկանության կապիտան Գ․ Առաքելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց ուսանողական խորհրդի գործունեության ոլորտին վերաբերող հիմնական միջոցառումները, տարբեր հանձնաժողովներ հանդես եկան միջոցառումների իրենց մշակած ծրագրերով, որոնք ավելացվեցին ուսանողական խորհրդի հիմնական ծրագրին։

Ծավալվեց ընթացիկ միջոցառումների քննարկում, և սովորողները շոշափեցին կազմակերպչական  մի շարք հարցեր։