Վերադառնալ
17.03.2022

Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

    2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն ուսանողական խորհրդի համար սկսվեց աշխատանքային բուռն քննարկումներով՝ կապված ուսանողական խորհրդի ծրագրային դրույթների իրագործման և հետագա գործունեության հետ: Այս ամենին զուգահեռ՝ ուսանողական խորհրդի նախագահի հրաժարականն ուսանողական  խորհրդում առաջացրեց կառավարման ճգնաժամ: Ուխ նախագահ, ոստիկանության կապիտան, ակադեմիայի անվճար ուսուցման երկրորդ կուրսի սովորող Գագիկ Առաքելյանը հրաժարականի ելույթի ժամանակ հավելեց, որ ծանրաբեռնվածության պատճառով այլևս չի կարող ղեկավարել ուսանողական խորհուրդը, որի արդյունքում էլ ներկայացնում է իր հրաժարականը՝ հօգուտ ուսանողական խորհրդի:

Ուսանողական խորհրդում կառավարման ոլորտի ճգնաժամն հաղթահարելու համար նախագահի թեկնածու առաջադրվեց ակադեմիայի անվճար ուսուցման առաջին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Հարություն Հարությունյանի թեկնածությունը: Ընտրությունն իրականացվեց ուսանողական խորհրդի կանոնադրությանը համապատասխան՝ փակ գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում Հ. Հարությունյանն ընտրվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահ:

Շնորհավորում ենք Հ. Հարությունյանին և ցանկանում ձեռքբերումներ և հաջողություններ նման դժվարին ու պատասխանատու ոլորտի ղեկավարությունն ստանձնելու համար: