Վերադառնալ
21.12.2021

Ուսանողական խորհրդի 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի վերջին նիստը

Ուսանողական խորհրդի 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի վերջին նիստը

     Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ուսանողական խորհրդի 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի վերջին նիստը։

Նիստը նախագահում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Մարկոսյանը, Ուխ հարցերով համակարգող Տ.Խաչատրյանը , ՈւԽ նախագահ Գ.Առաքելյանը և ուսանողական խորհրդի անդամները։

    Հանդիպման սկզբում Մ․ Մուրադյանը նշեց, թե որքան կարևոր նշանակություն ունի ուսանողական խորհուրդը Կրթահամալիրի կյանքում՝ հավելելով, որ սովորողներից յուրաքանչյուրը կոչված է Կրթահամալիրն էլ ավելի լավը դարձնելուն։

    Նիստի ընթացքում սովորողները Կրթահամալիրի պետին ուղղեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։

    Հանդիպման ավարտին անդրադառնալով Կրթահամալիրի սովորողներին անհանգստացնող խնդիրներին՝ Մ․Մարկոսյանն էլ հավելեց, որ միայն համատեղ և համախմբված աշխատանքով կարող ենք հասնել արդյունավետ լուծումների։