Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհուրդը, ուսանողական խորհրդի կանոնադրության հիման վրա, անցկացրեց նախագահի ընտրություն, որի արդյունքում նոր նախագահ ընտրվեց ակադեմիայի բակալավրիատի անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության կապիտան Գագիկ Ռադիկի Առաքելյանը: Հարկ է նշել, որ կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահի լիազորություններն ավարտվել էին սահմանված ժամկետի լրանալու պատճառով:
Ուսանողական խորհրդի կանոնադրության համաձայն՝ նախագահն առաջին նիստում առաջադրեց քարտուղարի թեկնածուի հարցը, որի հիման վրա ուսանողական խորհրդի քարտուղար ընտրվեց ակադեմիայի բակալավրիատի վճարովի հիմունքներով 3-րդ կուրսի սովորող Ռուզաննա Գագիկի Մարգարյանը:
Ուսանողական խորհրդի անդրանիկ նիստում քննարկվեց նաև ՈւԽ կազմում գործող հանձնաժողովների և դրանց նախագահների ընտրության հարցը, որի արդյունքում ընտրվեցին մի շարք հանձնաժողովի նախագահներ:
Շնորհավորում ենք ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին և ցանկանում բեղմնավոր և կառուցողական աշխատանք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական համակազմի և ղեկավարության հետ համատեղ: