Վերադառնալ
17.06.2022

Ուսանողական խորհրդի ամփոփիչ նիստը

Ուսանողական խորհրդի ամփոփիչ նիստը

     Հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ամփոփիչ նիստը։ Բացման խոսքով հանդես եկավ ուսանողական խորհրդի նախագահ, ոստիկանության կրտսեր սերժանտ Հ. Հարությունյանը և ներկայացրեց կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Նա նշեց, որ ուսանողական խորհուրդը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները: Նիստում անդրադարձան նաև  առկա բացթողումներին, որոնք ունեին օբյեկտիվ պատճառներ:

Անդրադարձան նաև այն փաստին, որ նախկինում սովորողների կողմից առաջադրված մտահոգիչ խնդիրներն ու հարցերը հաջողությամբ լուծվել են Կրթահամալիրի ղեկավարության հանձնարարականով։ Քննարկվեց նաև ՈւԽ հետագա գործունեության ծրագիրը։

Նիստի ավարտին ՈւԽ նախագահը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատանքի և գրանցած արդյունքների համար։