Վերադառնալ
17.12.2019

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայում

2019թ․ դեկտեմբերի 9-ից 14-ը Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիա էին այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը և կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վարդգես Ներսիսյանը։

Այցի նպատակն էր երկու ուսումնական հաստատությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին արձանագրության ստորագրումն ու մասնագիտական ծրագրերի համեմատական վերլուծության իրականացումը։

Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Մասնագիտական կրթական ծրագրերի համեմատական վերլուծության շրջանակներում ուսումնասիրվեցին մի շարք փաստաթղթեր։

Հանդիսավոր կերպով երկու ուսումնական հաստատությունների միջև ստորագրվեց կրթական և գիտական ոլորտում համագործակցության արձանագրություն։ Այնուհետև Մ․ Բաբայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ հայտնելով իր խորին ակնածանքն ընդունող կողմին․

-Ինձ քաջ հայտնի են Ուզբեկստանի հնագույն պատմությունը, մշակույթը և անգնահատելի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Մեր այցի նպատակն է ոստիկանական որակյալ կադրերի պատրաստման գործում Ուզբեկստանի փորձն ուսումնասիրելը՝ ի շահ որակյալ ոստիկանական կադրերի պատրաստման և ի նպաստ իրավակարգի ամրապնդման։ 

Այցի ավարտին Կրթահամալիրի ներկայացուցիչները ծանոթացան ակադեմիայի գործունեությանը,  այցելեցին ակադեմիայի մշակութային կենտրոնները, եղան ակադեմիայի պատմության թանգարանում, հատուկ լսարաններում, տեղեկատվական կենտրոնում և մի շարք այլ ստորաբաժանումներում։