Վերադառնալ
29.05.2024

Կրթահամալիրի սովորողները հրահանգավորվեցին վարժախաղերի մասին

Կրթահամալիրի սովորողները հրահանգավորվեցին վարժախաղերի մասին

     2024 թ. մայիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2023-2024 ուստարվա վարժախաղերի հրահանգավորումը:

   Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները, խաղային խմբերի ղեկավարները, վարժախաղերին որպես խորհրդատու ներգրավված ծառայողները, ինչպես նաև իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողները:

 Կրթահամալիրի ակադեմիայի պետ Գ.Գրիգորյանն իր խոսքում կարևորեց պրակտիկայի ընթացքում ձեռք բերված հմտությունների և ունակությունների ամրապնդման գործում վարժախաղերի դերը՝ սովորողների և խաղային խմբերի ղեկավարների ուշադրությունը հրավիրելով վարժախաղերի առավել առանցքային խնդիրների վրա:

 Այնուհետև կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունների կատարող, ոստիկանության գնդապետ Գ.Կարապետյանը ներկայացրեց կրթահամալիրի պետի հրամանով ձևավորված վարժախաղերի խմբերը, դրանց ղեկավարներին և խորհրդատուներին:

     Միջոցառման ավարտին ակադեմիայի պետ Գ.Գրիգորյանը պատասխանեց սովորողների հարցերին: