Նորություններ

Վերադառնալ
04.06.2018

Վարժախաղեր կրթահամալիրում

Վարժախաղեր կրթահամալիրում

Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկ­նար­կե­ցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի սո­վորողների վարժախաղերը, որոնք կանցկացվեն մինչև հունիսի 7-ը ներառյալ:

Վարժախաղերի անցկացման նպատակն է վերարտադրել ոստիկանության ծա­ռայողների մասնագիտական և հասարակական գործունեության առարկայական ու սոցիալական բովանդակությունը, գործնական հմտություններով ամրապնդել տե­սա­կան գիտելիքները:

Վարժախաղերը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոս­տի­կա­նու­թյան կրթահամալիրի պետի հրամանով ձևավորվել է սովորողների 4 խաղային խումբ՝ պաշտոնների պայմանական բաշխմամբ: Վարժախաղերն արդյունավետ անցկացնելու նպատակով ՀՀ ոս­տի­կա­նու­թյան կրթահամալիրի պետի հրամանով նշանակվել են ղեկավարներ և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից՝ խորհրդատուներ: Վարժախաղերի անցկացման և արդյունքների ամփոփման նկատմամբ հսկողությունը վերապահվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանին: Տ. Եսայանի կողմից անցկացվեց հրահանգավորում, որի ընթացքում շեշտադրում կատարվեց խորհրդատուների կողմից վարժախաղերի բովանդակության, անցկացման ընթացքի հետ կապված առաջարկություններ ներկայացնելու հանգամանքի վրա: