Վերադառնալ
19.07.2022

Վերապատրաստվում են պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցմանը ներգրավվող դասընթացավարները

Վերապատրաստվում են պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցմանը ներգրավվող դասընթացավարները

      Հուլիսի 18-ին մեկնարկեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցմանը ներգրավվող դասընթացավարների վերապատրաստումը:  

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Յունիսեֆ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Վերապատրաստումն ընթանալու է երկու փուլով․ քննարկվելու են մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը պարեկային ծառայության գործունեության ընթացքում, ինչպես նաև դասավանդման մեթոդները և մանկավարժական հմտությունների զարգացման լավագույն փորձի կիրառմանն առնչվող թեմաները։

Հանդիպման մեկնարկին դասընթացավար, ի․գ․թ․ դոցենտ Դ․ Թումասյանը կարևորեց մարդու իրավունքների գերակայությունը ոստիկանության գործունեության ընթացքում, ինչպես նաևընդգծեց պրոֆեսիոնալիզմի գործոնը դասավանդման պրոցեսում։

Վերապատրաստման յուրաքանչյուր փուլում մասնակցում է 15 դասընթացավար։

Վերապատրաստման ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։


Լրացված *