Նորություններ

Վերադառնալ
09.06.2017

«Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կրթահամալիրում

«Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կրթահամալիրում

 Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ  ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմ, որը ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ․ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ։

Ֆիլմը պատմում էր 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգաիթում՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն:

Ցուցադրությունը իր բացառիկ ներկայությամբ պատվել էր ֆիլմի ռեժիսորը՝ Ջիվան Ավետիսյանը, ով ներկայացրեց ֆիլմն ու հայտնեց իր շնորհակալությունը ֆիլմի հանդեպ հետաքրքրասիրություն ցուցաբերելու և կրթահամալիրում ցուցադրություն իրականացնելու համար, ինչպես նաև վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կադրերի և ԱՀՏԱ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարեգին Մալխասյանը  իր երախտիքի ու դրվատանքի խոսն ասաց  և ռեժիսորին պարգևատրեց կրթահամալիրի շնորհակալագրով: