Վերադառնալ
23.10.2021

Հայտնի են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները

Հայտնի են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները

   Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ընդունող հանձնաժողովի նիստում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։     

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իգական սեռի դիմորդների համար նախապես հայտարարված 176 տեղերից համալրվել է 37-ը, և հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետին ուղղված զեկուցագիրը, ընդունող հանձնաժողովի որոշմամբ իգական սեռի համար հայտարարված և թափուր մնացած 139 տեղերը հատկացվել են համապատասխանաբար Երևան քաղաքի, Շիրակի մարզի և Լոռու մարզի համար դիմած արական սեռի դիմորդների համար:  

            Արդյունքում մրցութային 590 տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

1)     75 տեղը Երևան քաղաքի համար (56 տեղը արական սեռի, իսկ 19 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),  

2)      257 տեղը Շիրակի մարզի համար (247 տեղը արական սեռի, իսկ 10 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),        

3)       258 տեղը Լոռու մարզի համար (250 տեղը արական սեռի, իսկ 8 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար):       

Մրցույթի արդյունքներով Երևան քաղաքի համար հայտարարված 75 տեղերը համալրվել են Երևան քաղաքը որպես առաջին հայտ նշած դիմորդներով :   

Շիրակի մարզի համար հայտարարված 257 տեղերից 191-ը համալրվել է Շիրակի մարզը որպես առաջին հայտ նշած դիմորդներով, իսկ 66-ը՝  Շիրակի մարզը որպես երկրորդ հայտ նշած դիմորդներով:        

            Լոռու մարզի համար հայտարարված 258 տեղերից 132-ը համալրվել է Լոռու մարզը որպես առաջին հայտ նշած դիմորդներով, 95-ը՝  Լոռու մարզը որպես երկրորդ հայտ նշած դիմորդներով, իսկ 31-ը՝ Լոռու մարզը որպես երրորդ հայտ նշած դիմորդներով:    

Այսպիսով, հարցազրույցի փուլում դրական եզրակացություն ստացած 639 դիմորդներից 590-ը համալրել են հայտարարված մրցութային տեղերը, իսկ 49-ը չեն անցել մրցույթով:          

            Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:  

  

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

            ՀՀ ոստիկանության պետի 18.05.2021թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի համաձայն, մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդներին խնդրում ենք հոկտեմբերի 25-ին, ժամը 9։30-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ պայմանագիր կնքելու համար։

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: