Վետերաններն այցելեցին Կրթահամալիր
Նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել միլիցիայի և ոստիկանության վետերանները՝ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գ․ Վարդանյանի գլխավորությամբ։
Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դավիթ Հովսեփյանը։
Ոստիկանության ավագ սերունդը շրջեց Կրթահամալիրի տարածքով, ծաղիկներ խոնարհեց հուշակոթողին՝ ի հիշատակ փառավոր գործընկերներին։
Այցի նպատակն էր նշելու վետերանների խորհրդի 53-րդ և թանգարանի հիմնադրման 46-րդ ամյակը։
Թանգարանում նախկին միլիցիոներներն ու ոստիկանները վերհիշեցին անցած ուղին, սպորտային հաջողությունները և ուրախությամբ մատնանշեցին արդեն իսկ ծանոթ թանգարանային նմուշ դարձած փաստթաղթերն ու նկարները։
Թանգարանում անցյալը վերհիշելուց հետո հանդիպում ունեցան Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց վետերաններին անցած փառավոր ուղու համար և նշեց, որ այսօրվա ոստիկանական սերնդի համար նրանք լավագույն օրինակն են հանդիսանում։
Հանդիպմանը ներկա էին նաև սպորտային հաջողություններով աչքի ընկած Կրթահամալիրի քոլեջի և ակադեմիայի սովորողները։