Գիտական խմբակ
Ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի մասնագիտացված լսարանում անցկացվեց գիտական խմբակ, որի ընթացքում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման երրորդ կուրսի սովորողները վիրտուալ իրականության սարքավորումների կիրառմամբ իրականացրին հանցագործության դեպքի վայրի զննություն։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ Կրթահամալիրը սարքավորումները ձեռք է բերել 2023թ. ընթացքում, որի նպատակն է զարգացնել սովորողների գործնական հմտությունները՝ զարգացնել դեպքի վայրում ապացույցների հայտնաբերման և ամրագրման կարողությունները։
Օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց վիրտուալ իրականության սարքավորումների կիրառմամբ դեպքի վայրի զննության տարբեր նրբություններ և առանձին հատվածներ, որոնք անհրաժեշտ են տվյալ սարքավորումն օգտագործող սովորողին կամ, առհասարակ, այն կիրառողին: Այնուհետև անհատական և խմբային առաջադրանքների միջոցով սովորողները ներկայացրին իրենց պատրաստած տարբեր առաջադրանքները, որոնց կատարումը գնահատվեց համակարգի կողմից: