Վերադառնալ
14.02.2020

Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին մի շարք հարցեր

Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին մի շարք հարցեր

2020 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակում ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող սովորողների թեկնածությունները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանի գործողությունների կատարման ժամանակացույցով 2019 թվականին նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր-ժամանակացույցը, փոփոխություն կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի կանոնակարգում,  ինչպես նաև միջնորդել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին և  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին՝ կրթահամալիրի նախկին սովորողների ուսանողական իրավունքները վերականգնելու համար: