Վերադառնալ
03.03.2020

Իտալիայի դեսպանության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Իտալիայի դեսպանության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Միջազգային կապերի զարգացման ծրագրի շրջանակներում մարտի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել  Իտալիայի ֆինանսական ոստիկանության բրիգադի գեներալ Մաուրիցիո Մուսկարան և Հայաստանում Իտալիայի փոխդեսպան տիկին Աննառոզա Կոլանջելոն։

Հյուրերին ընդունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ․Գևորգյանը, ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․Սուքիասյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․Դավթյանը։

Կրթահամալիրի պետը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածքը, իրականացվող կրթական և զարգացման ծրագրերը։ Ներկայացվեցին նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստման գործընթացի առանձնահատկությունները։

Մ․Մուսկարան իր հերթին ներկայացրեց Իտալիայի ֆինանսական ոստիկանության գործառույթների շրջանակն ու կառուցվածքը և հրավիրեց կրթահամալիրի պետին այցելելու Իտալիայի ֆինանսական ոստիկանության ուսումնական հաստատություններ։

Հանդիպման ավարտին համագործակցությունն ակտիվացնելու նպատակով կողմերը շփումները պարբերական դարձնելու նախնական համաձայնություն ձեռք բերեցին։