Վերադառնալ
23.01.2020
Խորհրդի նիստ Կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունվարի 22-ին տեղի ունեցավ խորհրդի նիստ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանի նախագահությամբ:
Հանդիպման սկզբին Տ․ Եսայանը հրապարակեց խորհրդի նիստի օրակարգը՝ ըստ որի քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի՝ 2019թ. տարեկան կատարած աշխատանքների հաշվետվությունները:
Զեկույցներով հանդես եկան Կրթահամալիրի պետի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները։
Ամփոփելով 2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարեկան կատարած աշխատանքները՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը հանձնարարեց քննարկումներ և աշխատանքներ իրականացնել Կրթահամալիրի դասախոսական կազմի վերապատրաստման կազմակերպման և թափուր հաստիքների համալրման ուղղությամբ: