Նորություններ

Վերադառնալ
24.10.2018

Գիտական խմբակ՝ վիկտորինա

Գիտական խմբակ՝ վիկտորինա

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կարևորվում են ոչ միայն բուն դասաժամերը, այլև արտալսարանային խմբակները և դրանց շրջանակներում կազմակերպվող հետաքրքրաշարժ մասնագիտական միջոցառումները:

2018թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակների 2018-2019 ուսումնական տարվա առաջին համատեղ նիստը տարբերվում էր այլ գիտական խմբակների հանդիպումներից:  Այս անգամ սովորողներին ու դասախոսներին միավորել էր վիկտորինայի ձևաչափով ինտելեկտուալ խաղը:

Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 35 սովորող մասնակցեց վիկտորինային, որի հարցերը շոշափում էին քրեական իրավունքի և քրեական դատավարության բնագավառները:

Մասնագիտական հարուստ գիտելիքների շնորհիվ վիկտորինայի հաղթող ճանաչվեցին 4-րդ կուրսի սովորող Մաքսիմ Սինդոյանը, 3-րդ կուրսի սովորողներ Վաչագան Սուքիասյանը և Անահիտ Հակոբյանը և 2-րդ կուրսի սովորողներ Թագուհի Ավդալյանը և Անուշ Աղաջանյանը:

Մրցույթի ավարտին հաղթողները պարգևատևվեցին մասնագիտական գրականությամբ, որն, անշուշտ, կհարստացնի արդեն իսկ առկա մասնագիտական գիտելիքները: