Վերադառնալ
17.04.2025

Հանդիպում Միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի հետ

Հանդիպում Միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի հետ

   ՆԳՆ Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Մուրադյանն օրերս ընդունել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Նելլի Դավթյանին։ Ներկա էին նաև  Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար  Իլոնա Տեր-Մինասյանը և ծրագրերի պատասխանատու Մայլիս դե Կազենովեն։ Հանդիպման նպատակն էր քննարկել միգրացիայի ոլորտում գործող մասնագետների վերապատրաստման խնդիրները Կրթահամալիրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կադրերի պատրաստման և վերապատրաստման ձևաչափերին, գործող մեխանիզմներին, դրանց վերանայման և լավագույն մեթոդաբանության մշակման անհրաժեշտությանը։ Քննարկվել են նոր ձևավորված Կրթահամալիրի կարողությունների և կարիքների շրջանակը, որոնց միջոցով հնարավոր կլինի մոտ ապագայում մեկնարկել ոլորտային մասնագետների արդյունավետ և նպակային վերապատրաստումը։

   Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ոլորտի համար առավել կարևոր ուղղությունների ներկայացման, գործիքակազմերի ներգրավման հարցում խորհրդատվական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելով միջազգային առաջատար փորձի փոխանակմանը և ժամանակակից մարտահրավերներին լավագույնս արձագանքելու ունակ կադրերի պատրաստմանը։