Վերադառնալ
27.04.2022

ՈԱԱԿ հիմնադրամը կազմակերպեց կրթական ծրագրերի և որակի ապահովման ներքին համակարգի մշտադիտարկում

ՈԱԱԿ  հիմնադրամը կազմակերպեց կրթական ծրագրերի և որակի ապահովման ներքին համակարգի մշտադիտարկում

   Կրթական ծրագրերի և որակի ապահովման ներքին համակարգի մշտադիտարկում իրականացնելու նպատակով՝ ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալեց ՄԿՈԱԱԿ հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը կարևորեց ինչպես որակի ապահովման ներքին համակարգի աշխատանքը Կրթահամալիրում, այնպես էլ համագործակցությունը ՈԱԱԿ-ի հետ որակի ապահովման շրջանակներում: Մ.Մուրադյանն անդրադարձավ Կրթահամալիրի հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքներին և առկա խորհրդատվություններին, որոնք հիմնական մասով ներկայացված են «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի՝ փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր-ժամանակացույցում»:  Ներկայացվեցին կրթահամալիրի կողմից իրականացված աշխատանքները,  առաջիկա գործողությունները և բարելավման ընթացքը, որոնք կնպաստեն հաստատության առաջընթացին:

  ՈԱԱԿ մասնագետները նաև հանդիպումներ ունեցան կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, որակի ապահովման կառույցի ներկայացուցիչների,  սովորողների հետ, քննարկվեցին կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդների բարելավման, խնդիրների վերհանման մեխանիզմների արդյունավետության բացահայտման և մի շարք այլ հարցեր:

 Կրթահամալիրի պետի, պետի տեղակալների հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում ՈԱԱԿ մասնագետներն անդրադարձան կատարած աշխատանքների արդյունքներին՝ ներկայացնելով կրթահամալիրի ձեռքբերումները բարելավման որոշ մակարդակներում: Ներկայացվեցին նաև առկա մարտահրավերները:

  Կրթահամալիրի պետը վստահեցրեց, որ հաստատության բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունքում բուհը հանրությանը կներկայանա նորովի, վերազինված և նոր ձեքբերումներով: