Նորություններ

Վերադառնալ
10.04.2018

Կրթահամալիրի միջազգային համագործակցության նոր ձեռքբերումը

Կրթահամալիրի միջազգային համագործակցության նոր ձեռքբերումը

Համագործակցության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ՌԴ ՆԳՆ  Սանկտ Պետերբուրգի համալսարանի առաջարկով 2017թ. ընդգրկվել է որպես «Вестник Санкт-Петербургского университета МВД России» հեղինակավոր գիտամեթոդական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, իսկ Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը հանդիսանում է ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի  «Психопедагогика в правоохранительных органах» ամսագրի խմբագրական կոլեգիայի և խմբագրական խորհրդի անդամ:

Կրթահամալիրի միջազգային համագործակցության նոր ձեռքբերումներից է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր Միսակ Մարկոսյանի ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի «Вестник Волгоградской академии МВД России» հեղինակավոր գիտամեթոդական ամսագրի գիտական խմբագրի առաջարկով նշված ամսագրի խմբագրական խորհրդի անդամ դառնալը:

Վերոնշյալ ամսագրերն ընդգրկված են գիտական մեջբերումների ռուսական ինդեքսի (РИНЦ) համակարգում, ինչպես նաև ՌԴ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: