Վերադառնալ
16.04.2020

Հարգելի՛ գործընկերներ, վետերաններ, սիրելի՛ սովորողներ,

Հարգելի՛ գործընկերներ, վետերաններ, սիրելի՛ սովորողներ,

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանության առաքելությունն արժանապատիվ ծառայությունն է մարդուն, քաղաքացուն, ժողովրդին, հասարակությանը և հայրենիքին: Մեր կոչումն անձնազոհ, անզիջում պայքարն է հայ շինարար մարդու վաստակը ստվերող ամեն տեսակի իրավախախտումների և հանցավորության դեմ, մեր երդումը՝ անխախտ, մեր բազուկը՝ պինդ, միտքը՝ պայծառ, մեր սիրտն անաչառ է առօրյա կյանքում, ուսման, գիտական հետազոտությունների ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս: Հայ ոստիկանն արդեն 102 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության և կյանքի գնով: Սիրելի՛ սովորողներ, Ձեզ բախտ է վիճակվել դառնալու նոր Հայաստանի, ժողովրդի մասը կազմող ոստիկանության անբասիր ծառայողներ, մենք ժառանգն ենք խիզախումներով, նաև կորուստներով լի պատմության, և այսօր, անցյալի լավագույն ավանդույթներն ունենալով մեր զինանոցում, պետք է նոր մտածողությամբ, նոր գիտելիքներով, ամուր կամքով ու նպատակասլացությամբ նվիրվենք Հայաստան երկրի կայացմանը, որտեղ մեր երեխաներն ապրելու են անհոգ, երջանիկ, որտեղ մեր ընտանիքներն ամեն օր զգալու են օրենքի գերիշխանության, արդարության և իրենց ապահովության պայմաններում սեփական աշխատանքով բարգավաճման անխուսափելիությունը: Կրկին շնորհավորում եմ մեզ և մեր ընտանիքներին Հայաստանի ոստիկանության 102-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ անսասան հավատ, անմնացորդ նվիրում և հաստատակամ ընթացք մեր նպատակների իրականացման ճանապարհին, հաջողություններ աշխատանքում և ուսման մեջ: Եվ չմոռանանք մեր կարգախոսը՝ hիմնավոր գիտելիքով դեպի արժանապատիվ ծառայություն: Շնորհավո՛ր։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայան