Վերադառնալ
27.11.2023

Դեպքի վայրի զննություն՝ վիրտուալ տիրույթում

Դեպքի վայրի զննություն՝ վիրտուալ տիրույթում

   ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ այսուհետ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դասախոսները և սովորողները հնարավորություն կունենան «քրեագիտություն» առարկայի գործնական դասերն ավելի արդյունավետ անցկացնելու վիրտուալ իրականության սարքավորումների շնորհիվ։

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը նոյեմբերի 22-23-ը հնարավորություն ունեցավ գործարկելու դեպքի վայրի զննության դասի համար նախատեսված վիրտուալ իրականության սարքավորումը։

   Իսպանիայում գործող «Սիբերի» կազմակերպության ներկայացուցիչ Մարտա Տորոնյո Լինդրեսը երկօրյա ուսուցմամբ քրեագիտության դասախոսներին ներկայացրեց սարքավորումն օգտագործելու առանձնահատկությունները, եղանակներն ու գործառույթները։

   Ուսուցման գործընթացին հետևում էին Հայաստանի Հանրապետությունում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սակուլսկին, ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրի համակարգող Դավիթ Հայրապետյանը, Կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի գլխավորությամբ։