Վերադառնալ
15.02.2024
Հայտնի են պարեկային ծառայողների՝ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայության անցնելու նպատակով լողալու կարողությունների մակարդակի ստուգման արդյունքները
ՀՀ ներքին գործերի նախարարի 07․02․2024թ․ թիվ 727-Ա հրամանով ձևավորված ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայության անցնելու նպատակով հայտ ներկայացրած պարեկային ծառայողների լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցութային հանձնաժողովը սույն թվականի փետրվարի 15-ին Օլիմպավան մարզաառողջարարական կենտրոնում անցկացրել է Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայության անցնելու նպատակով հայտ ներկայացրած պարեկային ծառայողների լողալու կարողությունների մակարդակի ստուգում։
Հայտ ներկայացրած 70 ծառայողից ստուգմանը ներկայացել է 60 ծառայող, որոնցից մրցույթի նվազագույն անցողիկ շեմը հաղթահարել է 38-ը։
Ստուգման արդյունքները կարող եք տեսնել՝ հղումով։