Վերապատրաստման դասընթաց` պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համար
Հոկտեմբերի 2-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում պաշտոնի նշանակվելու համար ծառայողների երկամսյա վերապատրաստման դասընթացը, որին պարեկային ծառայության տարբեր գումարտակներից ընդգրկված է 49 ծառայող։
Վերապատրաստման դասընթացը ներառում է ինչպես ցամաքային ուսուցում, այնպես էլ ջրային։ Ցամաքային ուսուցումն անցկացվելու է Կրթահամալիրում, ոստիկանության ՄՖՊ բաժնի հրաձգարանում, «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոնում, իսկ ջրային ուսուցումը՝ Սևանա լճում։
Դասավանդման գործընթացում ներգրավված են մասնագետներ՝ Կրթահամալիրից, պաշտպանության նախարարությունից, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից և ԻՍԻԹԱՓ գործընկեր կազմակերպությունից։
Վերապատրաստման դասընթացը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ։