Վերադառնալ
29.10.2019

Հետադարձ կապի ապահովման ֆոկուս խմբային քննարկում

Հետադարձ կապի ապահովման ֆոկուս խմբային քննարկում

Կրթության որակի ապահովման բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հետադարձ կապի ապահովման ուղիների բացահայտման նպատակով ֆոկուս խմբային քննարկումների շարք: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Քննարկումն իրականացվեց ակադեմիայի բակալավրի և քոլեջի սովորողների ներկայացուցիչների հետ։ Այն ուղղված էր ներքին և արտաքին շահակիցների շրջանում հետադարձ կապի արդյունավետության բարձրացմանը:

Ուսանողների կարծիքով հետադարձ կապի մեխանիզմները պետք է լինեն բազմաբնույթ և ապահովեն շահակիցների ակտիվ մասնակցությունը։

«Արդյունավետ հետադարձ կապ ապահովելու համար կրթահամալիրը պետք է համակարգված գործընթացների միջոցով ուսումնասիրի, վերլուծի ստացված արձագանքները և ձեռնամուխ լինի ի հայտ եկած խնդիրների լուծմանը, և նման նախաձեռնություններն ունեն կարևոր նշանակություն»,- նշեց Կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Խաչատրյանը:

Ինչպես բաժանմունքի պետը, առաջատար մասնագետները ևս հարցազրույցի այս ձևը իրավացիորեն գնահատեցին որպես իրական և արդյունավետ տեղեկատվության աղբյուր։

Հավաքագրված տեղեկատվության հիման վրա բաժանմունքն առաջիկայում Կրթահամալիրի պետին կներկայացնի համապատասխան առաջարկություններ հետադարձ կապի (feedback) մեխանիզմների ներդրման և զարգացման համար: