Վերադառնալ
01.11.2023

Կրթահամալիրում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական մրցույթը

Կրթահամալիրում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական մրցույթը

   Ընդհանուր զարգացվածության, պատմական, իրավական և տրամաբանական հարցերին պատասխանելու համար հոկտեմբերի 31-ին Կրթահամալիրի Շ․Շահամիրյանի անվան լսարանում համախմբվել էին Ակադեմիայի անվճար և վճարովի ուսուցման կուրսերի, ինչպես նաև քոլեջի սովորողները։ Ինտելեկտուալ խաղը վարում էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը։

   Հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում խաղի եզրափակիչ փուլում հաղթող թիմ ճանաչվեց Քոլեջի երկրորդ կուրսի թիմը։

   Մրցույթն ամփոփեց Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով սովորողներին ինտելեկտուալ մեծ պաշար ունենալու համար, որն էլ հնարավորություն է տվել նրանց պատշաճ կերպով մասնակցելու խաղին։   

   Նա շնորհավորեց հաղթող թիմին՝ գիտակներին նվիրելով Ալբերտ Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը։ Հայերի էթնոգենետիկական հայրենիքը և առաջնային տիրապետման իրավունքը»  աշխատությունը։

   Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ մաղթելով ինտելեկտուալ և գիտական նորանոր վերելքներ։