Նորություններ

Վերադառնալ
12.07.2018

Կայացավ կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստը

Կայացավ կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստը

2018 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ.Քոչարյանի նախագահությամբ, որին, խորհրդի անդամներից բացի, մասնակցում էին ներկայացուցիչներ կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմից և կառուցվածքային ստորաբաժանումներից:

Նիստի նախագահողը հրապարակեց խորհրդի նիստի օրակարգը՝ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ամփոփում:

Հաշվետու զեկույցներով հանդես եկան՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ, ինքը և կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Վ.Մուրադյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ինքը և ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կ.Ա.Կիրակոսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Պ.Ղազարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Գ.Եղիազարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Է.Սուքիասյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ ծառայության գծով, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Հ.Գալոյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ տնտեսական գծով, ինքը և տնտեսական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Է.Կ.Զուլոյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քարտուղարության պետ, ոստիկանության փոխգնդապետ Թ.Ն.Քոչարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Վ.Ռ.Սուքիասյանը:

Ամփոփելով 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից իրականացված աշխատանքները՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը հանձնարարեց՝

  1. կազմակերպել դասախոսների վերապատրաստման և վերաորակավորման կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ,
  2. վերանայել ուսումնական պլանները՝ հաշվի առնելով ներկայացվող արդի պահանջները:

Կրթահամալիրի խորհուրդը որոշեց 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքները գնահատել «բավարար»: