Հերթն ուսումնական կենտրոնի դիմորդներինն է
Սեպտեմբերի 6-ին և 7-ին Կրթահամալիրում մեկնարկեցին ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով «ոստիկան» որակավորմամբ 2022-2023 ուսումնական տարվա առաջին հոսքի առկա անվճար ուսուցման ընդունելության ստուգումները։ Առաջին փորձությունը ֆիզիկական պատրաստականությունն էր, որին մասնակցեցին երեսունմեկ դիմորդ, ստուգման շեմը չկարողացան հաղթահարել նրանցից երեքը, իսկ երկու դիմորդ չներկայացան ստուգմանը։
Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է վազք՝ 100մ և 1000մ՝ արական սեռի դիմորդների համար, ինչպես նաև ձգում պտտաձողի վրա:
Իգական սեռի դիմորդների համար նորմերը նույնն են, միայն ձգում պտտաձողի վրա վարժության փոխարեն սահմանված են ուժային համալիր վարժություններ:
Առջևում մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն է, մաղթում ենք հաջողություն։