Նորություններ

Վերադառնալ
16.04.2018

Տեղի ունեցավ Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2017-2018 ուսումնական տարվա 3-րդ հոսքի ընդունելությունը

Տեղի ունեցավ Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական  ծրագրով 2017-2018 ուսումնական տարվա 3-րդ հոսքի  ընդունելությունը

2018թ. ապրիլի 6-ին ժամը 11:00-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2017-2018 ուսումնական տարվա 3-րդ հոսքի դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ       Հովհ. Վարյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ:

2018թ. ապրիլի 10-ից 14-ը անցկացվեցին ընդունելության ստուգումները: Դիմորդները անցան մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով) և ֆիզիկական պատրաստականություն:

Ընդունելության ստուգումներին մասնակցեցին թվով 83 դիմորդներ։ Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն  ընդունվեցին թվով 67 դիմորդներ: